Jump to navigation

Home
Կապը մեզ հետԿայքի քարտեզ
  • EN
  • ՀԱ
  • РУ

Search form

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2019

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը հրապարակել է Հայաստանի ազգային մրցունակության յոթերորդ զեկույցը՝ «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով: 

Մեր ներդրումը կրթության զարգացման նախաձեռնություններում

Ի-Վի Քոնսալթինգի մատուցած խորհրդատվությունն իր ներդրումն է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր ծրագրեր մեկնարկելու գործում, մասնավորապես ճարտարագիտության ուղղությամբ: Հետևեք այս մեծ ներուժով նախաձեռնության հետագա զարգացումներին:

o
o

Ինքնություն

shadow
«Տնտեսություն և արժեքներ»-ը հետազոտական եւ գործնական նախաձեռնությունների կենտրոն է , որն առաջնորդվում է մրցունակ Հայաստան ունենալու տեսլականով: Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի գործունեության առանցքներն են մրցունակության հայեցակարգի ուսումնասիրությունն ու խթանումը, տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտներում ներկայիս և ապագա առաջնորդների ուսուցումն ու խորհրդատվությունը, ինչպես նաև զարգացման արժեքային և մշակութային հիմնասյուների ուսումնասիրությունը:

 

Մտավոր արդյունք

shadow

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը հրապարակել է Հայաստանի ազգային մրցունակության յոթերորդ զեկույցը՝ «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով: 

Զեկույցը վերլուծում և անդրադառնում է Հայաստանում աշխատաշուկայի մարտահրավերներին, տեղաշարժերին և հնարավորություններին՝ կարևորելով կրթության համակարգի հիմնական պահանջները և բարեփոխումների օրակարգը՝ սպառնալիքների լուծման և ռազմավարական հնարավորությունների գրավման համար: Ամբողջական զեկույցը։

Նախաձեռնություններ

shadow
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը նախաձեռնել է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են բիզնեսի, կառավարության և գիտական ոլորտների ներկայացուցիչների միջև երկխոսության խրախուսմանը: Մեր նախագծերի հիմնական ոլորտներից է մրցունակությունը: Մենք ընդարձակում ենք մրցունակության մոտեցման ընկալումը Մրցունակության միկրոտնտեսագիտություն դասընթացի միջոցով: «Տնտեսություն և արժեքներ»-ը հետազոտական կենտրոնը նպաստում է Հայաստանի տնտեսության գնահատմանը համաշխարհային մրցունակության համատեքսում (Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համագործակցության շնորհիվ) և օժանդակում է Կառավարությանը մշակել մրցունակությանը ուղղված քաղաքականություն:

 

© 2013 EV Research Center. All Rights Reserved.

Visit also: Consulting