Կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ բարձրակարգ գինիների երկիր: Պատասխանը պետք է փնտրել բրենդինգի մեջ:

Թամարա Կարապետյան | Հոկտեմբեր, 2013

Գինու և գինեգործության ոլորտում ծագման երկիրն առանցքային դեր է խաղում գինու իմիջի ստեղծման և շուկայում հաջող կայացման համար: Արևմտյան Եվրոպան և, հատկապես, Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան դարեր շարունակ հայտնի են իրենց արտակարգ գինիներով և  խաղողագործությամբ՝ առաջատար դիրք զբաղեցնելով համաշխարհային գինեգործության ոլորտում: Վերջին տարիներին, սակայն,  իրավիճակը փոփոխվում է. ի հայտ են գալիս նոր գինեգործական տերություններ, ինչիսիք են Չիլին և Ավստրալիան, իսկ  ավելի փոքր երկրների՝ ինչպիսիք են Մակեդոնիան և Վրաստանը, արտադրողներ փորձում են տեղ զբաղեցնել գինու միջազգային շուկայում: Արդյո՞ք Հայաստանն ունի հնարավորություն մրցակցել գինու միջազգային շուկայում և իր ուրույն տեղը զբաղեցնել գինեգործական երկրների կողքին:  
 
Վերջին երկու տասնամյակների ընթացքում համաշխարհային գինեգործության ոլորտը զգալի փոփոխություններ է կրել: Թեև «Հին Աշխարհի» արտադրողները, մասնավորապես, Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, դեռևս գլխավորում են խոշորագույն գինի արտադրող երկրների ցանկը, նրանց բաժինը գնալով նվազում է և երևան են գալիս «Նոր Աշխարհի» երկրներ: Դրանցից  Չիլին, Հարավային Աֆրիկան և Ավստրալիան հասել են զգալի հաջողությունների՝ մեկ կամ երկու տասնամյակների ընթացքում  սրընթաց մեծացնելով գինու արտահանումը և ձևավորելով ուժող երկրի բրենդեր միջազգային շուկաներում: Արևելյան Եվրոպայի որոշ փոքր երկրներ, ինչպիսիք են Մակեդոնիան, Մոլդովան և Վրաստանը, նույնպես փորձում են հաստատվել միջազգային շուկայում: Չինաստանը դարձել է խոշորագույն արտադրող, թեև վերջինիս ջանքերը դեռևս ուղղված են իր ներքին շուկային:
 
Գինու արտադրության ոլորտում փոփոխություններն զուգակցվում և հաճախ կանխորոշվում են  գինու սպառման փոփոխություններով:  Թեև Եվրոպան դեռևս շարունակում է լինել մեկ շնչի հաշվով գինու ամենաբարձր սպառում ունեցող աշխարհամաս, առկա է լճացման միտւմ: Չինաստանը և Ռուսաստանն ունեն առայժմ շատ ցածր, բայց արագ տեմպերով աճող գինու սպառում, ինչը  գինու շուկայի զարգացման հսկայական ներուժ է ենթադրում: Թե՛ զարգացող, և թե՛ զարգացած շուկաների սպառողները ձգտւմ են ավելի շատ բազմազանության և ցանկանում են փորձել էկզոտիկ երկրների նոր գինիներ և համեր:
 
Համաշխարհային գինեգործության ոլորտի փոփոխվող իրավիճակը բազմաթիվ հնարավորություններ առաջարկում է նոր, փոքր երկրներին՝ իրենց դիրքը զբաղեցնելու և հաստատվելու գինու համաշխարհային շուկայում: Շնորհիվ իր բնակլիմայկան պայմանների և աշխարհագրական դիրքի Հայաստանն ունի հնարավորություն դառնալ նման երկիր: Պատմական փաստերը վկայում են, որ խաղողագործությունը և գինեգործությունը զարգացած էին Գինու և գինեգործության ոլորտում ծագման երկիրն առանցքային դեր է խաղում գինու իմիջի ստեղծման և շուկայում հաջող կայացման համար: Այլ կերպ ասած՝ դա երկրի բրենդինգ է: Արևմտյան Եվրոպան և, հատկապես, Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան դարեր շարունակ հայտնի են իրենց արտակարգ գինիներով և խաղողագործությամբ՝ առաջատար դիրք զբաղեցնելով համաշխարհային գինեգործության ոլորտում: Վերջին տարիներին, սակայն,  իրավիճակը փոփոխվում է. ի հայտ են գալիս նոր գինեգործական տերություններ, ինչիսիք են Չիլին և Ավստրալիան, իսկ  ավելի փոքր երկրների՝ ինչպիսիք են Մակեդոնիան և Վրաստանը, արտադրողներ փորձում են տեղ զբաղեցնել գինու միջազգային շուկայում: Արդյո՞ք Հայաստանն ունի հնարավորություն մրցակցել գինու միջազգային շուկայում և իր ուրույն տեղը զբաղեցնել գինեգործական երկրների կողքին:  
 
Վերջին երկու տասնամյակների ընթացքում համաշխարհային գինեգործության ոլորտը զգալի փոփոխություններ է կրել: Թեև «Հին Աշխարհի» արտադրողները, մասնավորապես, Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան, դեռևս գլխավորում են խոշորագույն գինի արտադրող երկրների ցանկը, նրանց բաժինը գնալով նվազում է և երևան են գալիս «Նոր Աշխարհի» երկրներ: Դրանցից  Չիլին, Հարավային Աֆրիկան և Ավստրալիան հասել են զգալի հաջողությունների՝ մեկ կամ երկու տասնամյակների ընթացքում  սրընթաց մեծացնելով գինու արտահանումը և ձևավորելով ուժող երկրի բրենդեր միջազգային շուկաներում: Արևելյան Եվրոպայի որոշ փոքր երկրներ, ինչպիսիք են Մակեդոնիան, Մոլդովան և Վրաստանը, նույնպես փորձում են հաստատվել միջազգային շուկայում: Չինաստանը դարձել է խոշորագույն արտադրող, թեև վերջինիս ջանքերը դեռևս ուղղված են իր ներքին շուկային:
 
Գինու արտադրության ոլորտում փոփոխություններն զուգակցվում և հաճախ կանխորոշվում են  գինու սպառման փոփոխություններով:  Թեև Եվրոպան դեռևս շարունակում է լինել մեկ շնչի հաշվով գինու ամենաբարձր սպառում ունեցող աշխարհամաս, առկա է լճացման միտւմ: Չինաստանը և Ռուսաստանն ունեն առայժմ շատ ցածր, բայց արագ տեմպերով աճող գինու սպառում, ինչը  գինու շուկայի զարգացման հսկայական ներուժ է ենթադրում: Թե՛ զարգացող, և թե՛ զարգացած շուկաների սպառողները ձգտւմ են ավելի շատ բազմազանության և ցանկանում են փորձել էկզոտիկ երկրների նոր գինիներ և համեր:
 
Համաշխարհային գինեգործության ոլորտի փոփոխվող իրավիճակը բազմաթիվ հնարավորություններ առաջարկում է նոր, փոքր երկրներին՝ իրենց դիրքը զբաղեցնելու և հաստատվելու գինու համաշխարհային շուկայում: Շնորհիվ իր բնակլիմայկան պայմանների և աշխարհագրական դիրքի Հայաստանն ունի հնարավորություն դառնալ նման երկիր: Պատմական փաստերը վկայում են, որ խաղողագործությունը և գինեգործությունը զարգացած էին Հարավային Կովկասյան տարածաշրջանում դեռևս մ.թ.ա  5-րդ հազարամյակում, ինչը Հայաստանին դարձնում է գինեգործության բնօրրաններից մեկը: Հայաստանն ունի խաղողի յուրօրինակ, տեղական տեսակներ, որոնք չեն հանդիպում երկրից և Կովկասյան տարածաշրջանից դուրս: Չնայած բարենպաստ բնական պայմաններին և պատմական ժառանգությանը ներկայիս հայկական գինեգործությունը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առջև: Դրանցից են թույլ զարգացած խաղոգործությունն, ինչի արդյունքում ստացված խաղողի բերքը ունի ցածր որակ, հնացած տեխնոլոգիաների օգտագործումը և բանիմաց կադրերի բացակայությունը: Չնայած նրան, որ սկսած 2000թ.-ից Հայաստանը գրանցել է գինու արտահանման ծավալների կայուն աճ,  այդուհանդերձ արտահանվող գինու որակը հիմնականում զիջում է միջազգային ստանդարտերին: 
 
2011թ.-ին գինեգործությունն ընդգրկվել է ՀՀ կառավարության Արդյունաբերական քաղաքականության մեջ, որպես գերակա ոլորտ: Մշակվել է ճյուղի ռազմավարությունն ու գործողությունների պլանը, և Կառավարությունը խոստացել է իր աջակցությունը ոլորտի հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ: Ավելին, մի քանի մասնավոր՝ հիմնականում Սփյուռքից նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանում ստեղծվեցին  մի քանի հաջողակ ժամանակակից գինեգործական արտադրություններ, որոնք շուկային ներկայացրեցին նոր,  բարձրորակ գինիներ: Այս արտադրությունների մի մասն ուղղված է արտահանմանը, ներկայացնելով հայկական գինին Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և ԱՊՀ-ի երկրներում: Թեև այս ընկերությունների արտահանման ծավալները դեռև չնչին են, այդուհանդերձ նրանք օրինակ են ծառայում և  հարթում են ճանապարհ տեղական արտադրողների համար՝ ցույց տալով, որ Հայաստանում հնարավոր է արտադրել բարձրորակ գինի: Ունենալով այս մի քանի հաջողված նախաձեռնությունների փորձն ու կառավարության աջակցությունը՝ Հայաստանի գինեգործներն ունեն հնարավորություն ստեղծելու նոր հայկական գինի, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում: Անհրաժեշտ է ապահովել խաղողի որակի անընդհատ բարելավում և օգտագործվող տեխնոլոգիաների նորացում՝  բարձրորակ գինու արտադրություն ունենալու համար: 
 
Որակյալ արտադրանքը, սակայն, բավարար չէ: Գինին պետք է բրենդավորել: Որակյալ գինին պարտադիր պետք է ուղեկցվի համապատասխան մարքեթինգային ռազմավարությամբ: Հաջող մարքեթինգային ռազմավարության առանցքը երկրի լեգենդի և պատմության ստեղծումն են:  Այստեղ Հայաստանը կարող է զարգացնել իր հեղինակությունը՝ ներկայանալով որպես  գինեգործության բնօրանն և  ունենալով խաղողի յուրահատուկ տեսակներ: Միայն ստեղծելով իր ուրույն՝ Հայկական պատմությամբ  հովանոցային երկրի բրենդը՝ Հայաստանն ունի հնարավորություն տեղ զբաղեցնել գինու համաշխարհային շուկայում:
 
Հարավային Կովկասյան տարածաշրջանում դեռևս մ.թ.ա  5-րդ հազարամյակում, ինչը Հայաստանին դարձնում է գինեգործության բնօրրաններից մեկը: Հայաստանն ունի խաղողի յուրօրինակ, տեղական տեսակներ, որոնք չեն հանդիպում երկրից և Կովկասյան տարածաշրջանից դուրս: Չնայած բարենպաստ բնական պայմաններին և պատմական ժառանգությանը ներկայիս հայկական գինեգործությունը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առջև: Դրանցից են թույլ զարգացած խաղոգործությունն, ինչի արդյունքում ստացված խաղողի բերքը ունի ցածր որակ, հնացած տեխնոլոգիաների օգտագործումը և բանիմաց կադրերի բացակայությունը: Չնայած նրան, որ սկսած 2000թ.-ից Հայաստանը գրանցել է գինու արտահանման ծավալների կայուն աճ,  այդուհանդերձ արտահանվող գինու որակը հիմնականում զիջում է միջազգային ստանդարտերին: 
2011թ.-ին գինեգործությունն ընդգրկվել է ՀՀ կառավարության Արդյունաբերական քաղաքականության մեջ, որպես գերակա ոլորտ: Մշակվել է ճյուղի ռազմավարությունն ու գործողությունների պլանը, և Կառավարությունը խոստացել է իր աջակցությունը ոլորտի հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ: Ավելին, մի քանի մասնավոր՝ հիմնականում Սփյուռքից նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանում ստեղծվեցին  մի քանի հաջողակ ժամանակակից գինեգործական արտադրություններ, որոնք շուկային ներկայացրեցին նոր,  բարձրորակ գինիներ: Այս արտադրությունների մի մասն ուղղված է արտահանմանը, ներկայացնելով հայկական գինին Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և ԱՊՀ-ի երկրներում: Թեև այս ընկերությունների արտահանման ծավալները դեռև չնչին են, այդուհանդերձ նրանք օրինակ են ծառայում և  հարթում են ճանապարհ տեղական արտադրողների համար՝ ցույց տալով, որ Հայաստանում հնարավոր է արտադրել բարձրորակ գինի: Ունենալով այս մի քանի հաջողված նախաձեռնությունների փորձն ու կառավարության աջակցությունը՝ Հայաստանի գինեգործներն ունեն հնարավորություն ստեղծելու նոր հայկական գինի, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում: Անհրաժեշտ է ապահովել խաղողի որակի անընդհատ բարելավում և օգտագործվող տեխնոլոգիաների նորացում՝  բարձրորակ գինու արտադրություն ունենալու համար: 
 
Որակյալ արտադրանքը, սակայն, պարտադիր պետք է ուղեկցվի համապատասխան մարքեթինգային ռազմավարությամբ: Երկրի լեգենդի և պատմության ստեղծումը  առանցքային դեր են խաղում հաջող մարքեթինգային ռազմավարության համար: Այստեղ Հայաստանը կարող է զարգացնել իր հեղինակությունը՝ ներկայանալով որպես  գինեգործության բնօրանն և  ունենալով խաղողի յուրահատուկ տեսակներ: Միայն ստեղծելով իր ուրույն՝ Հայկական պատմությամբ  հովանոցային երկրի բրենդը՝ Հայաստանն ունի հնարավորություն տեղ զբաղեցնել գինու համաշխարհային շուկայում: