Ջերմոցային տնտեսության օժանդակող գործոնները

Հաբեթ Մադոյան | Հոկտեմբեր, 2013

Ցանկացած երկրի՝ միջազգային շուկայում մրցունակ լինելու նախապայմանը համեմատական առավելության առկայությունն է: Առավելություններ են համարվում մատչելի հումքը, զարգացած ենթակառուցվածքները, բարենպաստ բնակլիմայական պայմանները և այլն: Տնտեսության որևէ ճյուղի մասնագիտացումը, որտեղ երկիրն ունի համեմատական առավելություններ, կարող է բերել կից ոլորտների զարգացմանը: Բարենպաստ բնակլիմայական պայմանները խթանեցին Նիդերլանդներում ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցրեց մեկ այլ ոլորտում համեմատական առավելության զարգացման:
 
Նիդերլանդների ջերմոցային տնտեսության ոլորտը շատ լավ օրինակ է, և իր փորձով ցույց է տալիս, որ, մասնագիտանալով մեկ ոլորտում` կուտակած գիտելիքների և փորձի հիման վրա կարելի է ստեղծել հնարավորություններ տնտեսության փոխլրացնող ճյուղերի զարգացման համար:  «Ծածկած գրունտի» ոլորտի զարգացման շնորհիվ Նիդերլանդները դարձան ջերմոցային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար: Նրանք առաջատար են հատկապես ջերմոցային սարքավորումների արտադրության, դիզայնի գծով, ինչպես նաև այգեգործական խորհրդատվության ոլորտներում: Ամենահայտնի  ապակե ջերմոցի տեսակը Venlo-ն է, որի անունը սերում է ծագման վայրից՝ Նիդերլանդների Վենլո շրջանից: 
 
Ներկայումս նիդերլանդական ընկերությունները աչքի են ընկնում ոլորտում մեծ ծավալի նորարարություններով, ինչը թույլ է տալիս նրանց առաջատար դիրքեր գրավել հետևյալ ոլորտներում․ 
  • Էներգախնայողություն․ էներգիան, ջերմոցների ծախսերի ամենախոշոր հոդվածն է, դրա ճիշտ կառավարումն ու նվազեցումը, ապահովում է ցանկացած  ջերմոցի արդյունավետ աշխատանքը,
  • Շրջակա միջավայրը չվնասող տեխնոլոգիաներ. կրճատել  CO2 արտանետումները և դառնալ էներգիայի աղբյուր տեղական համայնքի համար,
  • Մշակաբույսերի բազմացում. ստեղծել ավելի մեծ բերքատվությամբ մշակաբույսեր,
  • Երկրաջերմային էներգիան որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր, 
  • Ջերմոցների դիզայնի և շինարարության գծով խորհրդատվություն, մշակաբույսերի մշակման և փորձի փոխանակում:
Հաշվի առնելով, որ մեկ հեկտարի ջերմոցի համար անհրաժեշտ է առնվազն տասը այգեգործ՝ ակնհայտ է, որ ոլորտի հաջողության գրավականը բարձրորակ և հմուտ մասնագետներն են: Հետևաբար, որակյալ կադրերի պատրաստումը ոլորտի հաջողության կարևոր գրավականն է: Այդ իսկ պատճառով Նիդերլանդներում Wageningen UR ինստիտուտը կրթում է համապատասխան մասնագետներ, ընդհուպ մինչև գիտության թեկնածուներ: Ավելի քան 100 երկրների ուսանողներ են սովորում այս կրթահամալիրում, որը համարվում է Նիդերլանդների  թիվ 1 համալսարանը/ International Student  Barometer, Օգոստոս 2012/, իսկ ամբողջ Եվրոպայում՝ չորրորդն է: Կարդալ ամբողջությամբ: