Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում

 
Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում
Նոյեմբեր, 2011, Ակնարկ
 
 
Հետխորհրդային անկախության շրջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կարևոր գործոն են հանդիսացել Հայաստանի տնտեսության համար:  Հաշվի առնելով բնական ռեսուրսների սահմանափակությունը, երկրի տարածքը և աշխարհաքաղաքական դիրքը՝  օտարերկրյա ուղղակի  ներդրումները կարևոր գործոն են հանդիսացել Հայաստանի տնտեսության՝ մասնավորապես  արդյունաբերության գիտատար ճյուղերի համար: 
Ընդհանուր առմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում տեղ են գտել հիմնականում իրական  հատվածում (2005-2010թթ. ՕՈՒՆ 80 տոկոսը)` իրենց գագաթնակետին հասնելով 2008թ-ին: ՕՈՒՆ աճող ծավալները պայմանավորված էին հանքաարդյունաբերության, հեռահաղորդակցության և օդանավակայանի ենթակառուցվածքի ոլորտներում սեփականաշնորհման լայնամասշտաբ  գործարքներով: Այնուամենայնիվ, նախաճգնաժամային փուլին բնորոշող ներդրումների ծավալը 2009-2010թթ. կտրուկ անկում ապրեց: 2010թ.-ին ՕՈՒՆ ընդամենը պաշարը հայաստանյան բոլոր ոլորտներում կազմել է 4.15 միլիարդ ԱՄՆ դոլար, որի 90 տոկոսը պատկանում է իրական հատվածին, և մեծամասամբ գալիս է Ռուսաստանից: 
 

Սփյուռքի ներդրումները Հայաստանում

Ակնհայտորեն, աշխարհի տարբեր երկրների հայկական սփյուռքը  կարևորագույն  դեր է խաղացել ՕՈՒՆ դեպի Հայաստան  ներգրավման գործում: 
1991թ.-ից ի վեր, Հայաստանի անկախումից հետո  սփյուռքից կատարված ներդրումների միջոցով ստեղծված ձեռնարկությունները նշանակալի թիվ են կազմել: 1994-2001թթ. ընթացքում հայաստանյան տնտեսության մեջ ներդրումներ կատարած օտարերկրյա ներդրողների շուրջ 69 տոկոսը  սփյուռքահայ ներդրողներն էին: 1998-2004 թթ. ընթացքում վերջիններիս կողմից կատարվել է շուրջ 275 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, որը կազմում է վերոնշյալ ժամանակահատվածում կատարված ներդրումների շուրջ 25 տոկոսը:  Սփյուռքահայ ներդրողների համար ավանդաբար գրավիչ ոլորտներն են ՏՏ, թանկարժեք քարերի մշակման և ոսկերչության, սննդի վերամշակման, շինարարության,  ինչպես նաև կոշկագործության  ոլորտները:
Ընդհանուր առմամբ, անկախությունից ի վեր սփյուռքի ներգրավվածությունը հայաստանյան տնտեսությունում ենթարկվել է փուլային փոփոխությունների: Այսպես՝ անկախության վաղ շրջանում հիմնականում  անկանոն, բարեգործական բնույթի նվիրատվությունների ալիք էր նորաթուխ Հայաստանին, որը գտնվում էր բարդ անցումանյին շրջանում: Հետագայում, Հայաստանի հետ համագործակցությունը  հեշտացնելու նպատակով ստեղծված մի շարք կառույցների  ստեղծմամբ (օր.՝ Համահայկական հիմնադրամը)  սփյուռքի ներգրավվածությունը սկսեց առավել կազմակերպված  բնույթ կրել:  Երբ արդեն Հայաստանի հետ կանոնակարգված հարաբերությունները ձևավորված էին,  սկսեցին տեղ գտնել նաև  սփյուռքից միջնորդավորվող գործարքները:  Դրանց թվում էին առաջին  ներդրումները  և սփյուռքից խթանվող անդրազգային ընկերությունները:  Համընդհանուր ջանքերի  հաջորդ փուլը, ուղղված տնտեսության մեջ  սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարելավմանը, մեծ արդյունքների չհանգեցրեցին:  Սփյուռքից ներդրումներ ներգրավելու խոչընդոտները արմատացած էին Հայաստանի բիզնես միջավայրում առկա թերություններում: 2000-ականների կեսերին սփյուռքի գործարար շրջանակներում առաջացած հիասթափության ալիքը  նվաղեց,  մասնավորապես Հայաստանում շինարարական բումի փուլում, երբ անձնական կապերի միջոցով ներդրումների գրավմանը ալիքը սկսեց աճել: Այնուամենայնիվ, վերջիններիս կրճատումը պայմանավորված  էր նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամով և դրա հետևանքներով: