Սփյուռքի դերը օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման գործում

Երևան, 2009

Հայկական Սփյուռքը էական ներուժ պարունակող ռեսուրս է, որի կարևորությունը հատկապես ընդգծվում է գլոբալիզացիայի, էթնիկ ձեռնարկատիրական ցանցերի աճող նշանակության, ինչպես նաև սոցիալական ու տեխնոլոգիական աննախադեպ վերափոխումների ներկայիս համատեքստում:
 
Ի հավելումն բազմաթիվ ոչ տնտեսական գործոնների` Սփյուռքը յուրահատուկ տնտեսական ռեսուրս է, որի ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվում: Սփյուռքի ֆինանսական, մտավոր, սոցիալական և մարդկային ռեսուրսները ներկայումս կարող են վերածվել հզոր շարժիչ ուժի, եթե ներկայիս մասնատված ու անկազմակերպ բնույթի ջանքերի փոխարեն կիրառվի առավել համակարգված մոտեցում` նպաստելով յուրահատուկ ազգային մոդելի ստեղծմանը:
Սույն գործնական օրինակն ուսումնասիրում է սփյուռքի դերը օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավման գործում: