ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2013-2014

Մարտի, 2014
 
Սույն զեկույցը համապարփակորեն լուսաբանում է Հայաստանի մրցունակության կատարողականը և աճի ախտորոշման գործիքակազմի միջոցով ներկայացնում է երկարաժամկետ աճը զսպող սահմանափակումների խորքային վերլուծություն: Զեկույցը նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության ձևավորմանը, ինչը կնպաստի աճի խոչընդոտների վերացմանն ու ներդրումների խթանմանն ուղղված օրակարգի մշակմանը, որպես մրցունակության կատարողականի բարելավման որոշիչ գործոն: 
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2011-2012

Ապրիլի, 2012
 
Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի այս թողարկումը նպատակ ունի նպաստելու պետական և մասնավոր հատվածների երկխոսության օրակարգի ընդլայնմանը: Այն փորձում է մատնանշել այդ օրակարգում մրցունակության համար այնպիսի հիմնարար հարցեր ընդգրկելու անհրաժեշտությունը, ինչպիսին են արտադրողականությունը և կառավարման պրակտիկաների կատարելագործումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2010

Դեկտեմբերի, 2010

 Սույն զեկույցը համապափակորեն լուսաբանում է Հայաստանի միջազգային մրցունակության դիրքը և բարձրագույն կրթության ոլորտի մարտահրավերներն ու հեռանկարները: Զեկույցի նպատակն է օժանդակել մասնավոր, հանրային և գիտակրթական հատվածների միջև երկխոսությանը և քննարկումների կայացմանը, որոնք կառնչվեն միջազգայնորեն մրցունակ բարձրագուն կրթության համակարգի ստեղծմանը՝ որպես Հայաստանի տնտեսության վերափոխման հիմնական շարժիչ ուժ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2009

Սեպտեմբերի, 2009

Սույն հրատարակությունը որոշակի թեմատիկ ուղղվածություն ունի: Տնտեսական քաղաքականության հիմնական դերակատարների հետ մի շարք քննարկումների և նախնական մտորումների արդյունքում հեղինակային խումբը որոշեց 2009 թվականի կիզակետում ունենալ Հայաստանի ինովացիոն համակարգի հիմնահարցերը: Այս ընտրությունը բխում է նաև նախորդ զեկույցի տրամաբանությունից, որտեղ ինովացիոն քաղաքականությունը դիտվել էր ռազմավարական ճեղքման համար առաջարկվող լծակների համակարգի հիմնական բաղկացուցիչներից, այնէ՝ հենակետերից մեկը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2008

Սեպտեմբերի, 2008
Սույն զեկույցում Հայաստանի տնտեսական կատարողականը չափվել է տարածաշրջանային նմանակից և մրցակից երկրների համեմատությամբ: Երկրների ավանդական ցանկը (ԱՊՀ և ԱԵ) համալրվել է Միջին Արևելքի և միջերկրածովյան շրջանից ընտրված երկրներով, որոնք հիշատակվել են որպես Եվրասիական խաչմերուկի երկրներ: Բացի պատմական և մշակութային առնչություններից այս ընտրությունը պայմանավորված է նաև երկրի դիրքավորման հնարավորություններով, ինչը առաջարկվել է ՀԱՄ զեկույցում: Այստեղ Իռլանդիան դիտարկվել է որպես հենանիշ երկիր: