Մրցունակության միկրոտնտեսագիտություն

 
Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) սկսած 2003 թվականից ներգրավված է Հարվարդի համալսարանի կողմից մշակված հատուկ նախագծի մեջ, որի շրջանակներում կառավարման ասպարեզում համաշխարհային մեծ հեղինակություն վայելող Հարվարդի պրոֆեսոր Մայքլ Պորտերի կողմից մշակված դասընթացը մատուցվում է ԵՊՀ-ում: Դասընթացը կոչվում է Մրցունակության միկրոտնտեսագիտություն և դասավանդվում է Հարվարդի բիզնես դպրոցում, ինչպես նաև աշխարհի ավելի քան 80 բուհերում: Ներկայումս ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը դասավանդում է դասընթացը ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներին:
 
Դասընթացը հետազոտում է մրցունակության կենտրոնական գործոննները առանձին կազմակերպությունների, քլաստերների, անդրազգային միավորումների, ինչպես նաև ամբողջ տնտեսության համատեքստում: Այն բացահայտում է ազգի և տարածաշրջանի արտադրողականության որոշիչները, որոնք արմատացած են տեղի կազմակերպությունների, դրանց ռազնավարության և գործունեության մեջ, վերլուծում է քլաստերների կենսունակությունը և գործարար միջավայրի զարգացման մակարդակը: Դասընթացն ունի ինտերակտիվ պլատֆորմ և ներառում է մուլտիմեդիա ռեսուրսներ:
 
Մրցունակության միկրոտնտեսագիտության դասընթացը դասավանդման նորագույն մոտեցում ներմուծեց Հայաստանի կրթական համակարգ : Ներկայացնելով դասավանդման նոր մեթոդներ` հիմնված քեյսերի ուսումնասիրության, գնահատման նոր համակարգի և ուրույն բովանդակության վրա, դասընթացը մեծ հետաքրքրություն առաջ բերեց Հայաստանի համապատասխան մասնագիտական շրջանակներում:
 
Նախագիծը ԵՊՀ լիազորությամբ իրականացվում է Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի կողմից` Հարվարդի ռազմավարության և մրցունակության ինստիտուտի հետ համագործակցությամբ: