Մասնագիտացում

 
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներից մինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ: Մենք ուսումնասիրում ենք տնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերի քննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտությունների միջոցով:
 
  • Մրցունակություն և տնտեսական զարգացում. Մրցունակության հայեցակարգն աստիճանաբար դառնում է տնտեսական զարգացման վերլուծության հիմնական գաղափարահենքը: Հայաստանում «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը մրցունակության սկզբունքների կիրառման առաջամարտիկներից է: 
  • Ռազմավարություն. մեր հիմնական մասնագիտացումներից է ռազմավարությունների ու քաղաքականությունների մշակումը` առանձին բիզնեսների, տնտեսության ճյուղերի, ինչպես նաև ազգային մակարդակով: Ձեռնարկությունների մակարդակով առավել մասնագիտացած գործունեություն է ծավալում Ի-Վի Քոնսալթինգը: 
  • Ներդրումներ. մենք տիրապետում ենք համապարփակ գիտելիքների օտարերկրյա և տեղական ներդրումային գործընթացների վերաբերյալ: 
  • Սփյուռք. մենք խորությամբ ուսումնասիրում ենք Սփյուռքը` նրա ներուժը պատշաճ մակարդակով գնահատելու համար: 
  • Արժեքներ. մենք հետազոտում ենք հասարակության արժեքներն ու մշակութային հենքերը: