Մրցունակություն

 

Մրցունակությունը, որի հիմքում ընկած է արտադրողականության բարձր և մշտապես աճող մակարդակը, չի կարող կանխորոշվել պարզապես ռեսուրսներով ապահովվածության հաշվին: Այն կապված է երկրների ռեսուրսները և բիզնես միջավայրի գործոնները արդյունավետորեն օգտագործելու ունակության հետ: Այս համատեքստում մրցունակությունը նույնացվում է ազգի, ձեռնարկությունների և քաղաքացիների կողմից նշված ունակության զարգացմանն ուղղված հիմնավոր ռազմավարությունների մշակման կարողության հետ:

Ոլորտում մեր նախաձեռնությունները ամփոփված են ներքոհիշյալ ընդարձակ դասակարգումների մեջ.

Հայաստանի մրցունակություն

Մրցունակությունը ներկայումս Հայաստանի պետական այրերի, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերից է: Մրցունակության մակարդակից է կախված, թե Հայաստանը կկարողանա արդյոք կայուն և ներդաշնակ տնտեսական աճ ապահովել: Մինչ այժմ Հայաստանի տնտեսական կատարողականը զգալիորեն կախված է եղել արտաքին գործոններից (դրամական փոխանցումներ, միջազգային ֆինանսական ու նվիրատու (դոնոր) կազմակերպությունների օգնություն): Մենք ձգտում ենք նպաստել Հայաստանի մրցունակության բարելավմանն ուղղված երկխոսությունների և վերլուծությունների խորացմանը: Մեր առանցքային վերլուծությունը` Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը, նպատակ ունի նպաստել նշված գործընթացներին:

 
Մրցունակությունը պայմանավորվում է ազգերի կողմից այնպիսի միջավայր ստեղծելու ունակությունով, որը թույլ կտա ձեռնարկություններին և անհատներին արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները: 
Մրցունակությունն ամբողջությամբ արմատավորված է արտադրողականության հասկացության մեջ:
 
Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից մշակվող Համաշխարհային մրցունակության զեկույցը (ՀՄԶ) երկրների մրցունակության գնահատման առաջատար աղբյուր է:
 
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունն է 2005թ. հունվարից ի վեր: Հիմնական համագործակցությունը ծավալվում է Հայաստանը Համաշխարհային մրցունակության զեկույցում ընդգրկելու ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանը առաջին անգամ ներառվեց 2005/2006թթ զեկույցում:
 
Համաշխարհային մրցունակության զեկույց 2013-2014-ի համաձայն Հայաստանը 148 երկրների շարքում 79-րդն է: 
 
 
Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) խթանիչ ուժ են համաշխարհային տնտեսության արագընթաց զարգացման համար: Համաշխարհային Տնտեսական Ֆորումի հետ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի սերտ համագործակցության շնորհիվ Հայաստանի ՏՏ ոլորտը հետազոտվում և ներառվում է Համաշխարհային ՏՏ զեկույցի մեջ: Վերջինս արժեքավոր միջոց է երկրի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև զարգացման դինամիկան գնահատելու համար:
 
 
Շատ երկրներում տուրիզմը ազգային հարստության և տնտեսական աճի կարևորագույն հիմքերից է: Հայաստանում այն ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ: 
Զբոսաշրջության ոլորտին վերաբերող մեր հետազոտությունները և վերլուծությունները արժեքավոր տեղեկատվություն են պարունակում հանրային եւ մասնավոր հատվածների որոշումների կայացման համար:
 
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնն իր մասնակցությունն է ցուցաբերել Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության հայեցակարգի մշակմանը` հանդիսանալով վերջինիս համահեղինակը նախագծերի հետ համատեղ: 
Մենք օժանդակում ենք Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից Զբոսաշրջության մրցունակության զեկույցի պատրաստմանը, որտեղ Հայաստանը առաջին անգամ ներառվել է 2006 թվականին: Զեկույցն օգտագործում է ինչպես կոշտ տվյալներ տեղեկատվության բաց աղբյուրներից, այնպես էլ ՀՏՖ-ի կողմից իրականացվող Ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Հայաստանում հարցման գործընթացը ամբողջովին համակարգվում է Ի-Վի Քոնսալթինգի կողմից: