Կրթության արդիականցում

 
Կրթությունը շրջադարձային վերափոխման եզրին է գտնվում, իսկ ամբողջ աշխարհում գիտելիքի և տեղեկատվության ստեղծման տեմպերն  ուղղակի ապշեցնում են: Վերջին տասնամյակների  տեխնոլոգիական և սոցիալական փոփոխություններն աշխատուժի որակների և հմտությունների  նկատմամբ նոր պահանջմունքներ են ի հայտ բերել: Ավելին, սա խնդրի ընդամենը մեկ կողմն է: Առավել հիմնարար խնդիրներն առնչվում են մարդկային կյանքի ավելի խորը և նույնիսկ գոյատևմանն առնչվող ասպեկտներին: Ի՞նչն է կայուն մարդկային կյանքում, երբ ամեն ինչ փոփոխության մեջ է: Ինչպիսի՞ գիտելիքների ձեռքբերումն է կարևոր, եթե ամեն տեսակի գիտելիք շատ արագ կորցնում է իր արդիականությունը: Ինչպե՞ս կողմնորոշվել տեղեկատվության հսկայական հոսքերի  միջավայրում: Ո՞րն է կրթության դերը նոր դարաշրջանում: Ինչպե՞ս պետք է այն փոխվի, որպեսզի բավարարի մարդու և աշխատաշուկայի պահանջները: 
 
Այս խնդիրների վերաբերյալ ուղղորդում են ցանկանում ստանալ բոլոր շահագրգիռ կողմերը` ուսանողները, ուսուցանողները, քաղաքականություն մշակողները: Ձեռներեցները փորձում են առաջարկել նոր մոդելներ: «Հեղափոխական խզում» բառակապակցությունը ամենահաճախ օգտագործվող բառակապակցությունն է, երբ խոսքը գնում է ապագա կրթական մոդելների մասին։
 
Սա շատ հետաքրքիր ժամանակաշրջան և միջավայր է մեզ համար` որպես խնդիրների լուծման մեջ մասնագիտացած  հաստատություն: Այս նոր դարաշրջանում մենք նոր կենսունակ մոդելներ և մոտեցումներ ենք փնտրում ինչպես հանրակրթության, այնպես էլ՝ մասնագիտական կրթության բնագավառներում: Մենք ներգրավված ենք պրակտիկ գործընթացներում ոչ միայն որպես խորհրդատուներ, այլև որպես ուսուցանողներ: Առաջին հերթին մենք ինքներս մեզ դիտարկում ենք որպես կրթական հաստատության նոր տեսակ, քանի որ շարունակական ուսուցումը մեր մշակույթի մի մասն է: Երկրորդ, մեր անձնակազմի շատ անդամներ տարբեր առարկաներ են դասավանդում  տարատեսակ կրթական հաստատություններում, քանի որ մենք խրախուսում ենք այդպիսի նախաձեռնությունները: Երրորդ, մենք համագործակցում ենք կրթական ոլորտի համաշխարհային առաջատարների հետ` հարմարեցնելով և կիրառելով առաջադեմ նորարարական կրթական փորձը զարգացող տնտեսություններում: