Մասնագիտական կրթություն

 
Ելնելով մարդկային կապիտալի որակի նկատմամբ պահանջների մեծացումից՝ բարձրագույն կրթության և մասնագիտական զարգացման համակարգերի բարելավումը դառնում է տնտեսական զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը: Մարդկային կապիտալի զարգացումը ստեղծում է բարենպաստ ցիկլ` նպաստելով արտադրողականության աճին ու, հետևաբար, ընդլայնելով կրթության ոլորտի զարգացմանն ուղղվող ռեսուրսները: Այս ոլորտում չկա միակ լավագույն փորձ, սակայն լավագույն համակարգերն ունեն որոշ ընդհանրություններ. 
 
  • Դրանք շարունակաբար նորարարություններ են իրականացնում և նոր մոտեցումներ փորձարկում: 
  • Դրանք ուղղորդվում են բիզնեսների և ազգային տնտեսության զարգացման գերակայությունների անընդհատ փոփոխվող պահանջներով: 
  • Դրանք ունեն առանցքային շահառուներին շահագրգռող և ուղղորդող առաջնորդներ: 
  • Դրանք նաև ունեն սերտ կապեր համաշխարհային կրթական միջավայրի հետ: 
 
Ի-Վի Քոնսալթինգին հաճախ են դիմում բարձրագույն կրթության և մասնագիտական զարգացման ոլորտներում ռազմավարություններ մշակելու հարցով: Մեր փորձը տարածվում է կրթական ծառայություն մատուցողներին նոր նախաձեռնություններ գործարկելու հարցում օժանդակությունից մինչև ոլորտային բարեփոխումների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը: Մեր աշխատակիցներից շատերը դասավանդում են տարատեսակ առարկաներ (մրցունակություն, ռազմավարություն, ֆինանսներ և այլն) այնպիսի առաջատար կրթական հաստատություններում, ինչպիսիք են Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Մենք խթանում ենք «սովորել գործելով» (learning by doing) մոտեցումը և գլխավորապես կիրառում բովանդակության մատուցման նախագծային (project based) մեթոդը: Մասնագիտական զարգացման ոլորտում մենք մշակում և դասավանդում ենք հատուկ դասընթացներ ղեկավար օղակների համար, ինչպես նաև հանդես ենք գալիս որպես երիտասարդ ձեռներեցների մենթորներ: