Հայաստանի ՏՏ ոլորտի աճի մոդելը

Ի-Վի-ն մշակել է Հայաստանի ՏՏ ոլորտի աճի մոդելը 2007 թվականի սկզբին: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են համաշխարհային ՏՏ ոլորտի զարգացման հիմնական միտումները, Հայաստանում ոլորտի մարտահրավերներն ու զարգացման ուղիները, աշխատուժի առաջարկի հաշվարկները, ծրագրային ապահովման և ծառայությունների կատարելագործման հնարավոր սցենարները:
 
Աճի մոդելն առաջարկում է ծրագրային ապահովման և ծառայությունների հետագա զարգացման երեք հիմնական սցենար: Վատագույն սցենարը (կամ ինչպես մենք ենք այն անվանում` «Առկա մոդելի ծուղակը») կանխատեսում է ՏՏ բնագավառում կրթության ակտուալության նվազումը ուսանողների շրջանում, ՏՏ ոլորտի աշխատուժի տնտեսապես որակյալ բնութագրերի օգտագործումը և կառավարության նախաձեռնությունների բացակայությունը: Բազային սցենարը` «Մանևրում շուկայի որոշակի խորշում /նիշայում», կանխատեսում է կառավարության կողմից  առանձին չափավոր նախաձեռնությունների իրականացում` առանց բեկումնային գործընթացների: Ի վերջո, «Ռազմավարական դիրքավորման» սցենարը կանխատեսում է կրթության և ՏՏ էկոհամակարգերում կառավարության աճող ներդրումները, երկրի բրենդի ստեղծումը, մասնավոր նախաձեռնությունները, թիրախավորված ՕՈՒՆ խթանումը, վենչուրային կապիտալի զարգացումը և այլն:
 
Սցենարներին հետադարձ հայացք նետելիս պարզ է դառնում, որ Հայաստանի ՏՏ ոլորտը հետևում է երրորդ սցենարին:
Ընկերությունների քանակն էականորեն ավելացել է, կառավարությունն ակտիվորեն աջակցում է ՏՏ ոլորտի զարգացման նախաձեռնություններին, հաղորդակցությունների ենթակառուցվածքը (ինտերնետ և հեռահաղորդակցություն) սրընթաց աճում է: Հայաստանի ամենաառաջին վենչուրային ֆոնդը (Granatus Ventures), նորարարությունների դրամաշնորհները, դիջիթեք միջոցառումները, ANEL տեխնլոոգիական լաբորատորիան (որը պատկանում է National Instruments-ին), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ներկայումս Հայաստանի ՏՏ էկոհամակարգի մի մասն են կազմում:
Հայաստանի ՏՏ ոլորտի գործունեության փաստացի արդյունքները ցույց են տալիս Ի-Վի-ի կողմից մշակված մոդելի էական ճշգրտությունը: Մինչ ոլորտը զարգանում մոդելի կանխատեսումների համաձայն` ստացվող եկամուտի և ընկերությունների քանակի ցուցանիշներով, հայկական ՏՏ համայնքը ընդունում է այն փաստը, որ մարդկային ռեսուրսները ներկայումս ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտն են հանդիսանում: Նշվածը նաև հաստատում է մեր աճի մոդելը, որում նշվել է ավելի քան 9,000 ՏՏ մասնագետների պահանջարկ մինչև 2011 թվականը (մատնանշելով մոտ 1500 ՏՏ մասնագետների պակասը): 
 

Ի-Վի-ի աճի մոդելի պրոյեկցիան և Հայաստանի ՏՏ ոլորտի  գործունեության փաստացի ցուցանիշները 

* Ծրագրային ապահովում և Ինտերնետ ծառայություններ

   Աղբյուր` ՁԻՀ